Տեսահսկման համակարգերի նախագծում և տեղադրում

Ապահովե՛ք ձեր բիզնեսի, գրասենյակի կամ արտադրամասի անվտանգությունը SP NETWORK-ի տեսահսկման համակարգերով: Մեր լուծումները թույլ են տալիս հետևել ցանկացած տարածքի գործողություններին իրական ժամանակում, գրանցել դեպքերն ու պահպանել վիդեոարխիվը՝ հեռակառավարման և վեբ հավելվածների միջոցով:

Մենք առաջարկում ենք ամբողջական ծառայություններ, ներառյալ՝

  • Տեսախցիկների և սարքավորումների ընտրություն՝ համապատասխան ձեր կարիքներին

  • Տեղադրում և կոնֆիգուրացիա՝ ներքին և արտաքին տարածքների համար

  • Վիդեոարխիվի և տվյալների պահպանման կարգավորում

  • Հեռակառավարվող դիտում և ծանուցումներ իրական ժամանակում

SP NETWORK-ի տեսահսկման համակարգերը ապահովում են բարձր որակի պատկերման, կայուն և հուսալի կապ, ինչպես նաև անվտանգություն՝ նվազեցնելով ռիսկերը և ապահովելով բիզնեսի անխափան աշխատանքը: